Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

23:49, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ: Այնուհետև լրատվամիջոցները հայտնեցին Արմեն Սարգսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am