Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը

22:22, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախարարությունից նշեցին, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:  

Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում և այլ քաղաքներում:

 


© 2009 ARMENPRESS.am