Փրկարարները 21-ամյա քաղաքացու կյանքը փրկել են գազի թունավորումից

18:00, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ապրիլի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/4 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք, ներսում գտնվող բնակիչը չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին (1997 թ. ծնված): Փրկարարների աջակցությամբ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 


© 2009 ARMENPRESS.am