Հրապարակվել Է Mercedes-Maybach գերշքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի լուսանկարը

15:38, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Autohome հրատարակությունը ձեռք Է բերել Vision Mercedes-Maybach Ultimate Luxury կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին լուսանկարը, որի դեբյուտը հաջորդ շաբաթ կլինի Պեկինում: Մինչ այդ հրապարակվել են միայն ավտոմոբիլի ինտերիերի թիզերները, իսկ այժմ կարելի Է տեսնել թափքի առջեւի մասի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատելով նախորդ թիզերներից՝ նորույթը կստանա ինտերիեր չորս նստատեղով: Սալոնը հարդարված կլինի սպիտակ կաշվով, բնական փայտով, ալյումինով եւ ոսկե ագույցներով:

Արտաճանապարհային ավտոմոբիլի դիզայնը հիշեցնում Է Vision շարքի նախորդ կոնցեպտը՝ Mercedes-Maybach 6 Էլեկտրական կաբրիոլետը՝ հանդերձված 750 ձիաուժ ուժային կայանքով: Այս նախատիպի հարդարման մեջ նույնպես ոսկի Է օգտագործվել:


© 2009 ARMENPRESS.am