Նյու Յորքում Christie՚s-ի աճուրդի ամենաթանկ լոտը դարձել Է Կրանախի կտավը

14:54, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ապրիլի 19-ին ռեկորդային գումար՝ 7,7 միլիոն դոլար Է վճարվել Christie՚s-ի աճուրդում Սաքսոնիայի կուրֆյուրստ Յոհան Ֆրիդրիխ Մեծահոգու դիմանկարի համար, որը 1531 թվականին նկարել Է Լուկաս Կրանախ Ավագը (1472 – 1553): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է աճուրդային տան ներկայացուցիչ Ջենիֆեր Քամինեյլը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այս կտավը նացիստները հափշտակել Էին մասնավոր հավաքածուից, եւ վերջին 75 տարվա ընթացքում այն համարվում Էր կորած:

Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577 – 1640) վրձնի «Այծամարդը՝ խաղողի եւ սերկեւիլի զամբյուղով, եւ հավերժահարսը» կտավը, որն ստեղծվել Է ենթադրաբար 1620 թվականին, վաճառվել Է 5,7 միլիոն դոլարով՝ 5 – 7 միլիոն դոլար սկզբնական գնահատման դեպքում:

Ամբողջությամբ վերցված, Christie՚s-ի մամուլի ծառայության տվյալներով՝ հին վարպետների գործերի աճուրդը 36,5 միլիոն դոլար Է բերել:


© 2009 ARMENPRESS.am