Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում

13:56, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում են գտնվում Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Կենտրոնի բաժնում են փաստաբաններ Արսեն Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Էրեբունիում՝ Հերմինե Միքաելյան, Արմինե Խաչատրյան, Արաբկիրում՝ Սիրուշ Աղվանյան, Կարինե Լալաբեկյան, Մալաթիայում՝ Լևոն Հովհաննիսյան, Շենգավիթում՝ Արման Ստեփանյան, Քանաքեռ-Զեյթունում՝ Մուրադ Ասրյան, Լուսինե Վիրաբյան, Նորքի բաժնում՝ Ինգա Ավագյան: Նրա խոսքով` տեղերում աշխատում են նաև այլ փաստաբաններ:

Ապրիլի 17-ին  ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ էր եղել բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:


© 2009 ARMENPRESS.am