Բրիտանուհի Էլիս Թոմլինսոնը տարվա լուսանկարիչ Է ճանաչվել Sony World Photography Awards մրցույթում

12:09, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Էլիս Թոմլինսոնը տարվա լուսանկարիչ Է ճանաչվել Sony World Photography Awards մրցույթում, որն անկացնում Է Լուսանկարչության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են մրցույթի մամուլի ծառայությունում, որի ժյուրին ապրիլի 19-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակել Է հաղթողների անունները:

Պատվավոր տիտղոսը եւ 25 հազար դոլարի մրցանակը լոնդոնցի 43-ամյա լուսանկարչին բերել Է նրա Ex-Voto կոչվող նախագիծը: Աշխատանքը, որն ստացել Է ժուրիի ամենաբարձր գնահատականը, ներառում Է դիմանկարներ, լայնֆորմատ բնապատկերներ եւ այսպես կոչված Էքս-վոտոների կամ վոտիվային առարկաների՝ ի նշան երախտագիտության սրբերին նվիրաբերումերի առարկայացված պատկերները, որոնք կարելի Է տեսնել կրոնական պաշտամունքի վայրերում Լուրդում (Ֆրանսիա), Բալիվուռնիում (Իռլանդիա) եւ Գրաբարկայում (Լեհաստան): Նույն օրը հայտարարվել են նաեւ հաղթողները մրցույթի տասը պրոֆեսիոնալ անվանակարգերից յուրաքանչյուրում: Աշխարհի ավելի քան 200 երկրներից լուսանկարիչներն ընդհանուր առմամբ մրցույթին Էին ներկայացրել 320 հազար աշխատանքներ: Սա ռեկորդային ցուցանիշ Է մրցույթի 11-ամյա պատմության ընթացքում եւ 40 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա հայտերի քանակը:


© 2009 ARMENPRESS.am