Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը

09:50, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:


© 2009 ARMENPRESS.am