Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

18:41, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ ՀՀ կառավարությունը կփոխի նիստերի ժամերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը 17:00-ին ենք անցկացնելու կառավարության նիստերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Մինչ այս կառավարության նիստերը տեղի էին ունենում յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 11:00-ին:

 


© 2009 ARMENPRESS.am