Իրաքն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայում ԻՊ-ի զինյալների կուտակումներին

17:53, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում Եփրատից արեւելք ընկած շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կուտակումներին եւ նրանց հրամանատարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ Հաֆաջին:

Իրաքի վարչապետի մամուլի գրասենյակը ապրիլի 19-ին հայտնել Է Սիրիայի տարածքի սահմանային շրջաններում Իրաքի ռազմաօդային ուժերի կողմից ԻՊ-ի դիրքերին հասցված օդային հարվածների մասին, քանի որ դրանք վտանգ Էին ներկայացնում Իրաքի համար:

«Օդային հարվածները եղել են դիպուկ եւ խոցել են Սիրիայի տարածքում Եփրատից արեւելք ընկած շրջաններում ԻՊ-ի զինյալների կուտակումներին եւ նրանց հրամանատարությանը»,-նշել Է ալ Հաֆաջին:


© 2009 ARMENPRESS.am