Գեղարքունիքում դասապրոցեսը չի ընդհատվել, այն ընթանում է բնականոն հունով. Զոհրապ Եգանյան

17:30, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզերում դասապրոցեսի խաթարման մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: 

«Երևանում՝ ցույցերի ժամանակ հնչեցված հայտարարությունները Գեղարքունիքի մարզում գործող պետական հանրակրթական  ուսումնական հաստատությունների դասապրոցեսի խաթարման և ոչ բնականոն գործընթացի վերաբերյալ չեն   համապատասխանում իրականությանը», - ասել է Զոհրապ եգանյանը` նշելով, որ դասապրոցեսը ընթացել և ընթանում է բնականոն հունով: 


© 2009 ARMENPRESS.am