Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել Է եւ հայտնվել ընկճախտի ճիրաններում

16:35, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Շառլիզ Թերոնը պատմել Է, թե ինչպես Է քաշ հավաքել դերի համար: Հարցազրույցը հրապարակված Է Entertainment Tonight-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 42-ամյա արտիստուհուն հարկ Է եղել ավելի քան 20 կիլոգրամ գիրանալ «Թալլի» կինոնկարին մասնակցելու համար, որի ռեժիսորը Ջեյսոն Ռայթմանն Է: Թերոնը խաղում Է երեք երեխաների ուժասպառ մոր դերը:

«Ես մոտավորապես 50 ֆունտ եմ հավաքել այդ ֆիլմի համար: Ես պարզապես ցանկանում Էի հասկանալ, թե ինչ Էր զգում այդ կինը, եւ ինձ համար դա հերոսուհուն մերձենալու միջոց Էր»,-անկեղծացել Է դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հայտնվել Է դաժան ընկճախտի ճիրաններում:

Թերոնը նաեւ պատմել Է իր սննդակարգի մասին: Ընդամենը երեք ամսում քաշ հավաքելու համար ինքը հարկադրված Է եղել խմել կաթնային կոկտեյլներ եւ նախաճաշին ուտել բուրգերներ, իսկ գիշերները՝ պանրով մակարոն: «Նման քաշը պահպանելը շատ դժվար Է»,- գանգատվել Է արտիստուհին:

2003 թվականին Շառլիզ Թերոնը ստիպված Է եղել անճանաչելիորեն գիրանալ «Հրեշ» կինոնկարում դեր ստանալու համար: Այն ժամանակ նա հավաքել Էր 14 կիլոգրամ եւ դեմքն այլանդակել գրիմով: Այդ դերի համար դերասանուհին արժանացավ «Օսկար» մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am