Ֆրանսիայում 63 հազար եվրոյով վաճառել են Պուտինին պատկանած գրիչը. Parisien

16:00, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ինքնահոսը՝ զարդարված արծաթե երկգլխանի ածվի պատկերով՝ Swarovski 20 բյուրեղներով, 63 հազար եվրոյով վաճառել են Փարիզի Dtouot աճուրդում: Ինչպես ապրիլի 19-ին գրում Է Le Parisien թերթը, գրիչը պատկանել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ նախապես լոտը գնահատվում Էր 50 հազարից մինչեւ 80 հազար եվրո: Գնորդի անունը, որն աճուրդին մասնակցել Է հեռախոսով, չեն հայտնում: «Այս օբյեկտն արվեստի ստեղծագործություն չԷ,- պատմել են աճուրդային տան մասնագետները:- Սակայն դրա բացառիկությունն ընդգծվում Է ներկայիս քաղաքական իրողություններով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am