Կալիֆոռնիայի նահանգապետը համաձայնեց Ազգային գվարդիա ուղարկել Մեքսիկայի հետ սահմանի պահպանության համար

10:07, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը կարգադրել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, 400 ազգային գվարդիականների ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ապրիլի 18-ին նահանգապետի կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, ազգային գվարդիականները «կպայքարեն քրեական խմբավորումների, նրանց դեմ, ովքեր զբաղվում են մարդկանց եւ ապօրինի հրազենի վաճառքվ, ինչպես նաեւ թմրանյութերի մաքսանենգությամբ»:

Ընդ որում նրանց չեն ներգրավի «սահմանին որեւիցե նոր արգելքների կառուցմանը»: Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս հանդես Է եկել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին շուրջ 1,1 հազար կիլոմետրից մինչեւ 1,3 հազար կիլոմետր երկարությամբ պարսպի կառուցման օգտին: Ընդամենը Մեքսիակայի հետ սահմանը ձգվում Է 3,2 հազար կիլոմետր, բայց դրա առաձին հատվածներում արդեն կան շուրջ հազար կիլոմետր երկարությամբ զանազան փակոցներ:


© 2009 ARMENPRESS.am