ՀՀ Նախագահն ընդունել է ստեղծագործական միությունների ղեկավարներին

18:47, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ի հանդիպում է ունեցել Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է ստեղծագործական միությունների կողմից գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի և  լրագրության բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:

 


© 2009 ARMENPRESS.am