Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար

18:19, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Էդվարդ Աղվանի Նալբանդյանին նշանակել արտաքին գործերի նախարար»:


© 2009 ARMENPRESS.am