Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն «Գանձասար- Կապան»-«Ալաշկերտ» զույգը

18:24, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն «Ալաշկերտ»-ը և

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Գանձասար-Կապան»-ը Լուբամբո Մուսոնդայի միակ գնդակի շնորհիվ հաղթեց «Շիրակ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Եզրափակչի ուղեգիր նվաճեց «Գանձասար-Կապան»-ը:

Նախօրեին Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր էր նվաճել Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը:

 


© 2009 ARMENPRESS.am