Զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

16:04, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունի:


© 2009 ARMENPRESS.am