«Վնուկովո»-ում չվերթի ուղեւորներին ինքնաթիռից տարահանել են մեղուների հարձակումից հետո

14:19, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վնուկովո»-ում մեղուներով լի բեռնարկղն ապահերմետիկացվել Է մարդատար հանրանավի բեռնային հատվածամաս տեղափոխելիս, ուղեւորներին տարահանել են ինքնաթիռից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր: «Բեռնման ժամանակ բեռնարկղը վնասվել Է, եւ մեղուներն սկսել են ներթափանցել «Բոինգ 737» ինքնաթիռի ուղեւորային հատվածամաս, որը պատրաստվում Էր թռիչքի «Վնուկովո»-ից Սիմֆերոպոլ: Որոշվել Է ուղեւորներին տարահանել»,- ասել Է աղբյուրը:

«Ռոսիա» ավիաընկերությունը պահուստային հանրանավ կտրամադրի նրանց:


© 2009 ARMENPRESS.am