Արցախի Նախագահն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում իրավիճակի հարցեր

19:26, 17 Ապրիլ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am