Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

18:45, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am