«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

17:40, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյան, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը:

Նիստից բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Տիգրան Ուրիխանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չեն մասնակցել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը: Իվետա Տոնոյանը, սակայն, լինելով գործուղման մեջ՝ Ստրասբուրգում, նախապես թողել էր իր քվեարկությունը: Նա դեմ էր քվեարկել, որը արդյունքների հրապարակման ժամանակ նշեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

Խմբակցության մյուս պատգամավորները դեմ են քվեարկել:

 


© 2009 ARMENPRESS.am