ՔԶԱԿ-ի մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք
17:33, 17 Ապրիլ, 2018ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA սիրիական ազգային գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին:
«Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները մտնում են Դումա քաղաք»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ-ի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Իգոր Կիրիլովն՝ ամփոփելով ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի հատուկ հանդիպման արդյունքները, հայտնել Էր, որ ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:
Ավելի վաղ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ասել Է, որ խմբի մեջ մտնում Է ինը մասնագետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
© 2009 ARMENPRESS.am