ՀՀ զինված ուժերի մարզիկները մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը

16:02, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի մարզիկները` ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16-ից 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am