Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է եղել. հավաքի մասնակիցները նստացույց են անում

15:06, 17 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ակտիվիստները փակել են թատերական հրապարակ տանող ճանապարհները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիում բուհերի ու քոլեջների ուսանողները, ինչպես նաև ավագ դպրոցների ու վարժարանների բարձր դասարանցիները երթի ելնելով փակել են Գյումրու շատ ճանապարհներ:

Հավաքվելով Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ ուսանողները շարժվել են Վարդանանց հրապարակ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել են բնակիչներին հանգիստ երթ անցկացնել և զերծ մնալ օրինախախտումներից: Այս պահին հավաքի մասնակիցները նստացույց են անում թատերական հրապարակին հարող փողոցում: Քաղաքում երթեկությունը կաթվածահար է եղել։

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am