«Մանչեսթեր Սիթի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային  

13:33, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Պեպ Գվարդիոլային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times պարբերականը: «Քաղաքայինների» նոր պայմանագիրը իսպանացի մասնագետի հետ նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Ըստ պարբերականի՝ Գվարդիոլան երջանիկ է անգլիական ակումբում և կերկարաձգի պայմանագիրը: Գվարդիոլան այժմ տարեկան ստանում է 17 միլիոն եվրո աշխատավարձ:

 Ֆուտբոլի Անգլիայի 2017/18 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը մրցաշարի ավարտից 5 տուր առաջ ապահովեց «Մանչեսթեր Սիթի»-ն: «Մանչեսթեր Սիթի»-ն 5-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Մինչ այս «քաղաքայինները» Պրեմիեր լիգայում հաղթել էին 1936/37, 1967/68, 2011/12 և 2013/14 մրցաշրջաններում:


© 2009 ARMENPRESS.am