Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով

13:00, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը: Ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով, պահպանվում են տեխնիկական անվտանգության նորմերը: Կրթական հաստատություններում գործում են նաև բուժկետեր, իսկ դեղորայքի ժամկետները մշտապես վերահսկվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շենքերում առկա են ինչպես տարհանման սխեմաներ, այնպես էլ սլաքներ, որոնցով երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն արտակարգ իրավիճակների դեպքում:

Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության դասընթացներ, որպեսզի երեխաները պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի:


© 2009 ARMENPRESS.am