Հարավկորեական օդուժը ԱՄՆ-ի զինվորականների հետ միասին կմասնակցի Գուամ կղզու վարժանքներին

11:42, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Silver Flaf 2018 միջազգային զորավարժություններին, որոնք ապրիլի 18-25-ին կանցկացվեն Գուամ կղզու «Անդերսեն» ամերիկյան ավիաբազայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը: Զորավարժություններն անցկացվում են Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության կողմից: Դրանց կմասնակցեն նաեւ Ավստրալիայի եւ Սինգապուրի ներկայացուցիչները: «Անդերսեն» ավիաբազայում ենթակառուցվածք կա B-52, B-2 եւ B-1B ռմբակոծիչների եւ օժանդակ ավիացիայի երկարատեւ տեղակայման համար: Անցյալ տարի ՑՏԱԿ գործակալությունը հայտնել Է, որ Փհենյանը Գուամ կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին կանխիչ հրթիռահարված հասցնելու պլան Է մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am