ՄԻՊ-ը վաղ առավոտվանից այցեր է իրականացնում ՀՀ ոստիկանության բաժիններ

11:42, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմից, այս պահի դրությամբ այցերն իրականացվել են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի, Արաբկիրի, Շենգավիթի, Մաշտոցի, Էրեբունու բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների երաշխավորման նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին:


© 2009 ARMENPRESS.am