ԱՄՆ-ում սալմոնելոզի բռնկման պատճառով ավելի քան 200 մլն հավկիթ Է հետ կանչվել

15:28, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շուկայից գրեթե 207 միլիոն հավկիթ են հետ կանչել Միացյալ Նահանգներում սալմոնելայով ձվի՝ մեծությամբ երկրորդ ձեռնարկության՝ Rose Acre Farms-ի ախտահարման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA):

Հավկիթներն ստացվել են ինը նահանգների՝ Վիրջինիայի, Արեւմտյան Վիրջինիայի, Կոլորադոյի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Հյուսիսային Կարոլինայի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի խանութներում եւ ռեստորաններում: Food Safety News-ի տվյալներով՝ սալմոնելոզով Է հիվանդացել արդեն 22 մարդ: Միացյալ Նահանգների շուկայից հավկիթների հետկանչումը ամենաընդգրկունն Է 2010 թվականից ի վեր: Հյուսիսային Կարոլինայում սալմոնելայով վարակված ֆերման օրական արտադրում Է շուրջ 2,3 միլիոն հավկիթ: ԱՄՆ-ի կառավարության տվյալներով՝ երկրում ամեն տարի սալմոնելոզով վարակվում Է մոտավորապես 1 միլիոն մարդ, շուրջ 380 դեպքն ավարտվում Է մահացու վախճանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am