ԵՄ-ի ԱԳ նախարարները պահանջեցին Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել

14:01, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն ապրիլի 16-ին հավանություն են տվել քիմիական զինաթափման վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ են արել անցկացնել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խորհուրդը վերստին հավաստում Է, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի Է, միջազգային իրավունքի խախտում Է եւ կարող Է իրենից ներկայացնել ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, եւ որ չի կարող լինել անպատժելիություն, եւ այդ ակտերի կատարման մեղավորները պետք Է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված Է նախարարների հավանությանն արժանացած եզրակացություններում:

«Խորհուրդն ընդգծում Է, որ վերջին ցնցող հաղորդագրությունները Սիրիայից, որոնք պետք Է շտապ եւ անկախ հետաքննության առարկա դառնան, միայն ամրապանդում են ԵՄ-ի ընդհանուր վճռականությունը»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am