Աշոտ Մանուկյանը կարևորել է Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը

12:18, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն  ընդունել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրի գործադիր տնօրեն Միկելե Ջելետիին:  

Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Միկելե Ջելետին Աշոտ Մանուկյանին է ներկայացրել էներգաբլոկի սարքավորումների պատրաստման, տեղափոխման, ինչպես նաև շինարարության փուլերի ժամանակացույցը: Անդրադարձ է եղել նաև նոր էներգաբլոկի գազամատակարարմանջրամատակարարման, ինչպես նաև շինարարության ընթացքում էներգամատակարարման հարցերին:

Աշոտ Մանուկյանն ընդգծել է նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը Հայաստան-Իրան կառուցվող 3-րդ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանցումներ իրականացնելու առումով: Այդ համատեքստում կարևորվել է էներգաբլոկի շինարարության ժամկետների պահպանումը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու փոխադարձ հանդիպումները՝ շինարարության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am