Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Տավիանի եղբայրներից Վիտորիոն

19:18, 15 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Տավիանի եղբայրները 2007 թվականին  արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։

Որպես ռեժիսոր Վիտորիո Տավիանիի բեմելը կայացել է 1962թ.՝ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։ Տավիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաև այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում. «Հայր-տերը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) և «Կեսարը պետք է մահանա» ֆիլմերն արժանացել են «Ոսկե արջի»։


Լուսանկարը՝ ՏԱՍՍ/ AP Photo/Michael Sohn


© 2009 ARMENPRESS.am