Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն

11:01, 14 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է  ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ, որն օրեր առաջ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ԱՄՆ ուսանողական առաջնությունում և նվաճեց գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը: Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ տոնեց վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Հաղթանակում մեծ էր Գաբուզյանի ավանդը, ով իր բոլոր պարտիաներն ավարտեց հաղթանակով: Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը և Կառլոս Անտոնիա Ալեխանոն: 


© 2009 ARMENPRESS.am