ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել ռուսական ընկերությունների գործունեության վրա. Fitch

16:48, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ապրիլի 6-ին սահմանվել են Ռուսաստանի մի խումբ անձանց ու ընկերությունների նկատմամբ, կարող են լրջորեն ազդել սահմանափակումների ներքո հայտնված ձեռնարկությունների գործունեության վրա՝ սահմանափակելով ԱՄՆ-ի դոլարով առեւտուր անելու եւ պարտքն սպասարկելու նրանց կարողությունը: Այս կարծիքը հայտնել Է Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատժամիջոցները, հավանաբար, խորը ներգործություն կունենան այդ ընկերությունների վրա, որոնք չեն կարողանա գործարքներ կատարել ԱՄՆ-ի դոլարով՝ հումքային ապրանքներով առեւտրի ստանդարտ արժույթով եւ միջազգային առեւտրի գործարքների հիմնական արժույթով»,-նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am