«Արսենալ»-ի մրցակիցը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կլինի «Ատլետիկո»-ն  

14:22, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Մարսել»-«Զալցբուրգ» զույգը:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am