Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի 2 շաբաթ  

12:12, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ:

«Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի կապանի վնասվածք ունի: Նա կբացակայի երկու շաբաթ: Մի անհանգստացեք, «Արսենալ»-ը լավ բժիշկներ ունի, և Մխիթարյանը լրջորեն վերականգնվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: 


© 2009 ARMENPRESS.am