Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա. պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է

00:02, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։


© 2009 ARMENPRESS.am