Թրամփն ասել է, թե երբ որոշում կկայացնի Սիրիայի հարցով

22:00, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Սիրիայում իրավիճակի հետ կապված տեղի կունենան հանդիպումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Այսօր մենք կունենանք մի քանի հանդիպում, տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Այժմ մենք պետք է ընդունենք մի քանի որոշում, քանի որ շատ շուտով մենք դրանք կիրականացնենք»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ նա անդրադարձել էր Սիրիային ռազմական հարված հասցնելու ժամկետներին: «Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենա Սիրիային ուղղված հարվածը: Կարող է շատ շուտով, կարող է ամենևին էլ ոչ շուտով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Թրամփը:

Իր հերթին, այսօր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ Թրամփը Սիրիային հարվածելու հետ կապված դեռևս որոշում չի ընդունել:  

 


© 2009 ARMENPRESS.am