Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը մեկնարկում են ԱՄԷ-ի մրցաշարում  

14:05, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը մեկնարկում են Շարժայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկում է «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը, որն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: 


© 2009 ARMENPRESS.am