Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն կքննարկեն Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում հնարավոր գործողության ընթացքում

13:40, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր գործողության դեպքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիայում ռազմական գործողությունների սկսելու դեպքում Ինջիռլիքի բազայի օգտագործման հարցը կքննարկվի ապրիլի 16-ին Ենս Ստոլտենբերգի՝ Անկարա կատարելիք այցի ժամանակ»,-ասել Է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 16-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի մայրաքաղաք, որտեղ նա պլանավորում Է հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարի, արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլիի հետ: Սպասվում Է, որ նրանց բանակցությունների հիմնական թեմաները կդառնան Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, «Ձիթենու ճյուղ» գործողությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելը, որը ծրագրվում Է 2018 թվականի հուլիսի 11-12-ին անցկացնել Բրյուսելում:


© 2009 ARMENPRESS.am