Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել Է «Սկրիպալների գործի» հետաքննությունը

10:04, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել Է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել Է Մեծ Բրիտանիային: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Daily Star թերթը՝ հղում անելով բրիտանական ԱԳ նախարարությանը, հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նշել Է, որ ՔԶԱԿ-ը խնդրանքով դիմել Է Մեծ Բրիտանիային՝ փորձագետների եզրակացությունները տարածել Քիմիական զենքի արգելման կոնվենցիան ստորագրած երկրների շրջանում եւ հրապարակել դրանք: Հետաքննության արդյունքները նախ Մեծ Բրտիտանիային են փոխանցվել, քանի որ հենց նա Էր դիմել դրա անցկացման խնդրանքով:

Հետաքննության արդյունքների վերաբերյալ չի տեղեկացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am