Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում չի ակնկալում ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություն

17:54, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե նոր ձևավորվելիք կառավարության կազմում ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություններ կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրով բավականին շատ անելիքներ ունեն: «Չեմ կարծում, որ առնվազն մեր մասով  կարող է փոփոխություն լինել, մանավանդ որ կոալիցիոն համաձայնագրով և նախատեսված ծրագրով ունենք բավական մեծ անելիքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդը ստանձնում է պատասխանատվությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am