Ավազաբլուրները` շարժման մեջ. NASA-ն հրապարակել Է Մարսի նոր լուսանկարը

17:06, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փասադենայում NASA-ի Հրթիռային շարժման լաբորատորիան (JPL) հրապարակել Է Մարսի լանդշաֆթի նոր լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարահանումն արվել Է Մարսի հետախուզական արբանյակի (MRO) կողմից: Լուսանկարում պատկերված Է մոլորակի ավազային ռելիեֆը, որը կազմավորվել Է երկարատեւ կլիմայական փոփոխությունների արդյունքում: Կադրում հայտնվել Է Lobo Vallis անվանումը կրող տեղանքը:

Լուսանկարում երեւում են ավազային լանդշաֆթի ալիքավոր գծերը: Ինչպես նշում են JPL-ի մասնագետները, քամու ներգործությամբ ավազաբլուրներն աստիճանաբար տեղաշարժվում են դեպի տեղանքի ավելի ցածր մասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am