Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում

15:53, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է կարգադրություն Հասմիկ Պետրոսյանին Հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի կարգադրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հասմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:


© 2009 ARMENPRESS.am