Յուլյա Սկրիպալին տեղափոխել են բրիտանական ռազմակայանի հոսպիտալ

11:02, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուլյա Սկրիպալը, որը ապրիլի 10-ին դուրս Է գրվել Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից, տեղափոխվել Է բրիտանական ռազմակայաններից մեկի հոսպիտալ, որտեղ նա գտնվում Է զինծառայողների հսկողության ներքո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է The Sun թերթը: «Անվտանգության եւ նրա ինքնազգացողության նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Յուլյան գտնվում Է ռազմակայանի հոսպիտալում»,- թերթին հայտարարել Է իրազեկ աղբյուրը: Այժմ հույս կա, որ նա կկարողանա տրամադրել տեղեկատվություն, որը թույլ կտա բացահայտել թունավորման մեղսակիցներին, նշվում Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am