Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում

21:12, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը World Soccer պարբերականի վարկածով ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է ամենահայտնի ֆուտբոլիստների թվում:

Ցանկում ներառվել է «Արսենալ»-ի երեք ֆուտբոլիստ: Թոփ-500-ում են ներառվել նաև գաբոնցի Պիեռ Էմերիկ Օբամեյանգը և Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Մեսութ Օզիլը:  


© 2009 ARMENPRESS.am