Գինեսի ռեկորդների գիրքը 112-ամյա ճապոնացուն ճանաչել Է մոլորակի ամենատարեց տղամարդը

10:29, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդների գրքի վարկածով Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել Է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 10-ին հայտարարել Է համանուն կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհի ամենատարեց տղամարդ Է ճանաչվել Մասաձո Նոնական, որը ներկայում 112 տարեկան եւ 259 օրական Է: Ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում Էր 113-ամյա Ֆրանցիսկո Օլիվերին՝ Իսպանիայից: Նա մահացել Է այս տարվա փետրվարին:


© 2009 ARMENPRESS.am