Նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

17:59, 9 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Սարգսյան, 
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք»:

© 2009 ARMENPRESS.am