ՀՀ Նախագահի օգնականներն ազատվել են պաշտոնից

11:08, 9 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը:


© 2009 ARMENPRESS.am